Wednesday, September 18, 2013

Peace begins with a smile..


 Գոյություն ունի ծիծաղն ուսումնասիրող գիտություն: Այն կոչվում է գեոտոլոգիա: 
ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի իմունիային համակարգը, իջեցնում է զարկերակային ճնշումը, նվազեցնում է սթրեսային հորմոնների արտադրությունը և արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնի` էնդորֆինի քանակը: Ծիծաղը «մաքրում է» թոքերը. երբ մենք ծիծաղում ենք, մենք երկար ու խորը շունչ ենք քաշում, ինչի հետևանքով արյան շրջանառությունը բարելավվում է և թոքերից մեծ քանակությամբ օդ դուրս է գալիս:Ծիծաղն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Գիտնականները փաստում են, որ օրվա մեջ 15 րոպե ծիծաղը փոխարինում է շաբաթական 3 անգամ կես ժամ վարժություն անելուն:

Մեծ է ծիծաղի հատկապես հոգեբանական կողմը: Ծիծաղը մեղմում է վախն ու տագնապը, օգնում ավելի թեթև ընկալել հաճախ հանդիպող տհաճ երևույթները, իրավիճակները:
 
\
Ծիծաղը ամրացնում է նաև հարաբերությունները: Միասին ծիծաղելու ժամանակ միմյանց միջև կապ է ստեղծվում: Այն մարդիկ, ովքեր հաճախ են ծիծաղում, հիմնականում հանդիսանում են իրենց շրջապատի համախմբողն ու լավ տրամադրություն ստեղծողը, ինպես նաև կարողանում են իրենց կողմ ձգել օտար մարդկանց: 
Ըստ հետազոտության` երեխաներն օրվա մեջ ծիծաղում են 300-400 անգամ, իսկ մեծահասակները 15-20:

Գիտնականնները փաստում են, որ ծիծաղը ամրապնդում է դեմքի մկանները և մաշկը դարձնում առողջ ու գեղեցիկ:
Կանայք ավելի հաճախ են ծիծաղում, քան տղամարդիկ:

Ժպիտը վարակիչ է, ժպտա պատահական անցորդին և նա փոխադարձաբար կխատասխանի քեզ:

Tuesday, June 25, 2013

Համաշխարհային և հայ ականվոր գիտնականների համաստեղության մեջ Օրբելի եղբայրները ունեն իրենց ուրույն տեղը, տպավորություններ Օրբելիների թանգարանից

     Բնության մեջ բոլոր երևույթները ծնվում են կամ ավելի ճիշտ` հետևանք են մի քանի հանգամանքների եզակի համընկնումի.երկնքում տարբեր լիցքերի հանդիպումից ծնվում է ամպրոպըառողջ հունդի և մայր հողի հանդիպումից` ծիլը: Տիեզերքում մի մոլորակի պայթյունը նոր մոլորակների ծնունդ է դառնում: Իսկ ի՞նչ հանգամանքների երջանիկ համընկնումից է մի նոր հանճար ծնվում (այս պատմության դեպքում թերևս երեքը` Ռուբեն, Հովսեփ և Լևոն Օրբելիներ):

Tuesday, May 7, 2013

Գենետիկան որպես գիտություն








Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները:


Գենետիկայի պատմությունը


Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդնեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափություններ: 



Wednesday, April 3, 2013

Գենետիկան կտա բազմաթիվ հարցերի պատասխանը. Բայց.... արդյոք դուք պատրաստ եք?



 Ներկայումս գենետիկան բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության տարբեր բնագավառներում` կենսաբանության, բժշկության, գյուղատնտեսության մեջ: Գենետիկական գիտելիքները նպաստում են Երկրի վրա կյանքի ծագման հիմնահարցերի պարզաբանման, էվոլյուցիոն գործընթացների նյութական հիմքի բացահայտմանը: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունները հիմք հանդիսացան 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի` մոլեկուլային գենետիկայի զարգացման համար:

Tuesday, April 2, 2013

Ճարտարապետությունը և Բիոնիկան, որն է Էյֆելյան աշտարակի ամրության ու կայունության գաղտնիքը




Կենսաբանների կողմից կենդանի օրգանիզմների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիության շնորհիվ`իրական հնարավորություններ են ստեղծվում շինարարության և ճարտարապետության մեջ դրանք կիրառելու համար: Տարբեր երկներում բազմաթիվ շինարարություններ կառուցվել և կառուցվում են բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմների կառուցվածքի նմանությամբ: Դարեր շարունակ մարդիկ մտածել են գտնել նոր ճարտարապետական ձևեր:




 Սկսած Բաբելոնյան աշտարակից և վերջացրած Փարիզի և եվրոպական շատ քաղաքների ճարտարապետական գլուխգործոցներից, մարդը միշտ փորձել է կառուցել ավելի կատարյալ, հարմարավետ և տարբեր ոճերով կառույցներ: Ճարտարապետության մեջ բնության կողմից ստեղծված ձևերն օգտագործելու առաջին փորձերն  իրականացրեց իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին:  

Thursday, February 7, 2013

Հենաշարժիչ համակարգ,Ոսկրային հյուսվածք, Մարդու կմախքը Ոսկրերի ուսումնասիրությունը, պատմական ակնարկ


Դարեր շարունակ ոսկրերը համարվել են անկենդան, անշարժ հենարան` պատված փափուկ, շարժուն հյուսվածքներով: Աստիճանաբար անատոմները հասկացան, որ ոսկրը ևս կենդանի հյուսվածք է` իր արյունատար անոթներով ու նյարդերով: Զարգացավ ոսկրին վերաբերող ուսմունքը, ըստ որի` ոսկրը, կարծրության շնորհիվ, շրջապատող փափուկ հյուսվածքների հենարանն է

Երբ մարդը մահանում է, մկաններն արագորեն քայքայվում են: Մնում են միայն մարմնի կմախքը կազմող կարծր և գունատ ոսկրերը, որոնց ամրացած են եղել փափուկ հյուսվածքները: Կմախքը բաղկացած է 206 ոսկրերից: Վաղ ժամանակներում մարդիկ թերևս զարմանում էին, թե ինչու են մահվանից հետո ոսկրներն այդքան երկար պահպանվում: Նրանք մարդու և կենդանիների ոսկորները պահում էին իբրև հաղթանակի ու հզորության խորհրդանիշ, օգտագործում փորագրության, գործիքներ ու զարդեր պատրաստելու համար: Ոսկրերի կարծրությունն ու դիմացկունությունը հնարավորություն էին տալիս մանրամասն ուսումնասիրելու դրանք, իսկ նկարարգրությունները` զետեղելու գրքերում: Հին Հռոմից մինչ Վերածնունդ, կրոնն ու ավանդույթները արգելում էին դիահերձումները: Ինչևէ, մահվանից մի քանի շաբաթ անց ոսկրերը հնարավոր էին ուսումնասիրել, քանի որ գիշանգղներն ու թրթուրներն արագորեն մերկացնում էին դրանք


Tuesday, February 5, 2013

«ՆԱՆՈ»-ն այսօր և վաղը




Բոլոր երկրների զինվորականներին նանոտեխնոլոգիաները շատ են հետաքրքրում։ Այժմ ապագա պլաններում ներառված են նոր պայթուցիչների ստացումը, վերքերի արագ բուժումը, էլեկտրոնիկան, կենսաքիմիական տվիչները, պաշտպանիչ գործվածքները։ Սակայն որքան էլ անհավատալի է ապագայում այս ցուցակում կարող են հայտնվել այնպիսի  
բաներ, որոնք այսօր նմանեն ֆանտաստիկայի՝ օրինակ անտեսանելի թիկնոց կամ ինքնավերականգնվող զրահ։
Պայթուցիկ նյութերի նանոսենսորներն արդեն ստեղծված են։ Դրանք զգայուն են շան քթի պես, բայց չեն կարող շան պես տարբերել հոտերը։ Ավելին՝ բազմաթիվ լաբորատորիաներում աշխատում են զինվորական այնպիսի հագուստ ստեղծել, որը ոչ միայն կպաշտպանի գնդակից,
այլ 
նաև «դեմ կտա ուսը» զենք և զինամթերք տեղափոխելիս, ինքն իրեն կմաքրի թունավոր աղտոտումից։ Նախատիպեր արդեն կան, օրինակ՝ երկաթի մասնիկներով հագեցած թանձր հեղուկը, որը  մագնիսական դաշտը միացնելիս վերածվում է զրահի, իսկ անջատելիս՝ կրկին հեղուկի։ Գոյություն ունեն գերհզոր պայթուցիչ նյութեր, որոնք հնարավոր չէ օգտագործել, քանի որ նվազագույն ցնցումից պայթում են։ Բայց եթե դրանց մանրագույն մասնիկները տեղադրվեն նանոմատրիցայի ներսում, ապա պայթյուն տեղի չի ունենա։ Նման պայթուցիչ կարելի է օգտագործելճշգրիտ և արդյունավետ հարված հասցնելու համար։ Իսկ ռազմական բժշկությունն արդեն փորձարկում է ոչ օրգանական նանոնյութ պարունակող վիրակապ, որը հաշված վայրկյաններում կանգնեցնում է որևէ արյունահոսություն։ Ինչ վերաբերում է «անտեսանելի թիկնոցին» ապա արդեն հաջող փորձեր կատարվել են, այսպես կոչված մետանյութերի հետ, որոնք անտեսանելի են դարձնում փոքր առարկաները ճառագայթման տարբեր տեսակների համար։ 

Friday, January 11, 2013

Ազատություն



Ազատություն նշանակում է ապրել: Ապրել նշանակում է գործել, զարգանալ, ստեղծել, ստեղծագործել, վայելել, իսկ այս ամենը ազատությունն է: Ազատությունը պետք է բոլորին, ոչ միայն մարդկանց այլ նաև կենդանիներին: Իսկ ով է տալիս կենդանիներին ու բույսերին ազատությունը ու ով է տալիս մեզ մարդկանց ազատությունը: Մտորելիս կգանք այն եզրահանգման, որ երկու դեպքում էլ դա մարդն է: Մարդն է որ կարող է ազդել կենդանիների ազատությայն վրա, սպանել նրանց, կամ օգտագործել տարբեր նպատակների համար:
Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru