Monday, January 27, 2014

Խոսել երաժշտության մասին, նույնն է, թե պարել ճարտարապետության մասին: (Սթիվ Մարտին)






Դեռևս հնագույն ժամանականերից մարդու կյանքում մեծ դեր է ունեցել երաժշությունը, երգը, պարը: Նոտաների յուրահատուկ համակցումները ծնում են նորանոր մեղեդիներ, որոշները դառնում ազգային տարրեր: Երաժշությունը ցանկացած ազգին բնորոշող գծերից մեկն է, այն մշակույթ է, որը դարերի խորքից գալով և բազում փոփոխությունների ենթարկվելով հասել է մեր օրերը:
Դեռևս օրորոցում մենք առաջին անգամ ծանոթանում ենք երաժշության հետ, զգում թե որքան հաճելի է այն մեր ականջին, այն մեզ հանգստացնում է, իզուր չէ, որ մայրերը հենց օրորացայինների միջոցով են երեխաների քնեցրել: Զգում ենք դա, թե ոչ, միևնույն է երաժշտությունը միշտ մեզ հետ է, ամեն ինչի մեջ: Այն գեղեցկացնում է մեր կյանքը, առաջացնում բազմաթիվ էմոցիաները, ծնում գաղափարներ:


Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երաժշտությունը մարդու հոգեկան աշխարհի վրա, հայտնի էր դեռեւս Հին Հունաստանում։ Բոլոր հույն փիլիսոփաները մեծ հետաքրքրություն էին տածում երաժշտության հանդեպ, քանի որ երաժշտությունը համարվում էր փիլիսոփայության մի մասը։ Երաժշտությունը դաստիարակում էր, օգնում էր, թեթեւացնում էր ժողովրդի կյանքը։ Փիլիսոփա Պյութագորասը համարվում է առաջիններից մեկը, ով ցույց տվեց երաժշտության դերը եւ ազդեցությունը մարդու վրա։ Նա մաթեմատիկայի դասերն անցկացնում էր երաժշտության ներքո, քանի որ նկատել էր, որ այն շատ դրական է ազդում մարդու ինտելեկտի վրա։ Արիստոտելը նույնպես վստահեցնում էր, որ մարդու զարգացման վրա շատ մեծ է երաժշտության ազդեցությունը։ Հին հույները երաժշտությունն առաջին հերթին համարում էին դրդող, ակտիվացնող երեւույթ, ապա նոր միայն հանգստի եւ զվարճանքի միջոց։
Երաժշտության բուժիչ հատկությունները կիրառելու սովորույթը մինչեւ օրս էլ շարունակվում է։ Երաժշտությունն ունի թերապեւտիկ մեծ դեր, որն էլ կիրառվում է հոգեբանության մեջ եւ կազմում է երաժշտական հոգեթերապիայի բաղկացուցիչ մասը։ Հոգեւոր եւ կրոնական երաժշտությունը վերականգնում է մարդու հոգեւոր ներդաշնակությունը, տալիս է հանգստության զգացողություն։ Ուրախ երգ երգելը նպաստում է երկարակեցությանը։ Սակայն ամենամեծ ազդեցությունը մարդու վրա թողնում է Մոցարտի երաժշտությունը, որը երաժշտական ֆենոմեն է, եւ դրա մոգական գաղտնիքը դեռեւս բացահայտված չէ։

Երաժշտությունն ամրացնում է մարդու իմունային համակարգը, իջեցնում է հիվանդանալու հավանականությունը, նպաստում է վերականգնողական պրոցեսների ակտիվացմանը։

Այսօր երաժշտական թերապիան կիրառվում է նաեւ շաքարային դիաբետի բուժման համար, քանի որ հայտնաբերվել է, որ մարդու հոգեվիճակի եւ արյան մեջ շաքարի մակարդակի միջեւ կա սերտ կապ։ Այսինքն՝ փոխելով եւ կարգավորելով սեփական հոգեվիճակը` մարդը կարող է փոխել արյան մեջ շաքարի պարունակությունը։ Այս ամենին հատկապես նպաստում են բնության ձայները` թռչունների դայլայլը, ծովի ալիքների կամ անձրեւի ձայնը։ Երաժշտությունը մեծ ազդեցություն ունի դեռեւս չծնված երեխայի զարգացման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 26-30 շաբաթական պտուղն արդեն սկսում է արձագանքել ձայներին, երաժշտությանը։




Պարզվել է, որ հղիության ընթացքում, երաժշտություն լսած ծնողի երեխաները ծնվելուց հետո ավելի արագ եւ հեշտությամբ են հաղթահարել շատ խնդիրներ։ Պտուղը երաժշտությանն արձագանքում է սրտի աշխատանքի եւ շարժումների միջոցով։ Բացահայտվել է նաև, որ այն երեխաները, ովքեր հաճախել են երաժշտական դպրոց, ունեն բարձր բանականության գործակից: 6-15 տարեկան երեխաները, ովքեր սովորել են երաժշտական դպրոցում, ունեն բարձր լավ զարգացած խոսքային հիշողություն: Երեխաները այբուբենը, բառերն ու արտահայտությունները ավելի հեշտ մտապահում են երգելով:


                     


No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru