Tuesday, April 2, 2013

Ճարտարապետությունը և Բիոնիկան, որն է Էյֆելյան աշտարակի ամրության ու կայունության գաղտնիքը




Կենսաբանների կողմից կենդանի օրգանիզմների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիության շնորհիվ`իրական հնարավորություններ են ստեղծվում շինարարության և ճարտարապետության մեջ դրանք կիրառելու համար: Տարբեր երկներում բազմաթիվ շինարարություններ կառուցվել և կառուցվում են բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմների կառուցվածքի նմանությամբ: Դարեր շարունակ մարդիկ մտածել են գտնել նոր ճարտարապետական ձևեր:




 Սկսած Բաբելոնյան աշտարակից և վերջացրած Փարիզի և եվրոպական շատ քաղաքների ճարտարապետական գլուխգործոցներից, մարդը միշտ փորձել է կառուցել ավելի կատարյալ, հարմարավետ և տարբեր ոճերով կառույցներ: Ճարտարապետության մեջ բնության կողմից ստեղծված ձևերն օգտագործելու առաջին փորձերն  իրականացրեց իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին:  


Նրա ստեղծած ճարտարապետական զբոսայգին իրենից ներկայացնում է բնությունը քարերի տեսքով, կամ ինչպես ասում են <<Բնությունը քարացած քարերում>>: Ժ. Էյֆելի նախագծով 1889 թ. Փարիզում կառուցվեց ավելի քան 300մ բարձրութայմբ մետաղյա աշտարակ, որը դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի յուրօրինակ խորհրդանիշը: Այս կառույցը ճարտարագիտության մեջ բիոնիկայի օգտագործման ամենահին ակնհայտ օրինակներից մեկն է: Գիտնականները հայտնաբերել են, որ աշտարակի կառուցվածքի և թռչունների ու կաթնասունների խողովակաձև ոսկրերի ուժային գծերը համանման են բաշխված: Էյֆելյան աշտարակի կառուցվածքը հիմնված է անատոմիայի շվեյցարիայի պրոֆեսոր Հերման Ֆոն Մայերի գիտական աշխատությունների վրա: Փարիզյան ճարտարապետական հրաշքի կառուցումից դեռևս 40 տարի առաջ Մայերը հետազոտեց ազդոսկրի գլխիկի անկյան տակ` մտնելով հոդափոսի մեջ չի կոտրվում` չնայած մարմնի ծանրությանը: Ֆոն Մայերը հայտնաբերեց, որ ոսկրը կազմված է մանր ոսկրային թիթեղիկնեից, որոնք ցանց են առաջացնում: Այդ ցանցն ունի կուռ երկրաչափական կառուցվածք: Ցանցում թիթեղիկները դասավորված են խիստ օրինաչափորեն` սեղմման ուժի (մարմնի ծանրության ներգործությունը ոսկրի վրա) և ձգման ուժի (ոսկրին կպչող մկանների ներգործությունը) գծերով: Այդպիսի կառուցվածքն ապահովում է ոսկրերի ամրությունը, թեթևությունը և ծանրաբեռնվածության հավասար բաշխումը: 1866 թ. Շվեյցարիայի ճարտարապետ Կառլ Կուլմանը տեսականորեն հիմնավորց Ֆեյն Մայերի հայտնագործությունը, իսկ 23 տարի անց ծանրաբեռնվածության բնական ձևով բաշխումն օգտագործվեց Էյֆելի կողմից:


Ոսկրերի կառուցվածքի և բնական այլ մոդելների հետազոտման արդյունքում ճարտարապետության մեջ առաջացել է ծակոտկեն կոռուցների սկզբունքը, որը սկիզբ է դրել նոր տարածական համակարգերի մշակման: Այդպես ֆրանսիացի ճարտարապետներն այդ սկզբունքն օգտագործում էին կամուրջների շինարարության մեջ` դրանց ծովաստղի տեսք տալով: Բնակելի շենքերի << Բջջային պանելների>> կառուցման հիմքում ընկած է մեղվաբջջի կառուցվածքը: Մեղվաբջջի կառուցվածքի սկզբունքն օգտագործում են նաև հիդրոշինարարները` ամբարտակներ և հիդրոտեխնիակակն շինություններ կառուցելիս: Սա ընդամենը օրինակների մի փոքրիկ շարք է, որը ցուցադրում է թե ինչպես է մարդը կենսաբանական մոդելներն օգտագործում շինարարության մեջ: Սակայն կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունները շատ ավելին են, քան օգտագործվել են և օգտագործվում են մարդու կողմից:




                                                                                                       օգտագործված գրականություն-                          
                                                                                                        կենսաբանություն 11
                                                                                                         Է.Ս.Գևորգյան, Ֆ.Դ.Դանիելյան
                                                                                                          Ա.Հ.Եսայան, Գ.Գ.Սևոյան
                                                                   

No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru