Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները:
Գենետիկայի պատմությունը
Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդնեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափություններ:
Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդնեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափություններ:
Գենտեիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է, ով 19-րդ դարի վաթսունական
թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները`
սկզբնավորելով ապագա գիտության զարգացման առաջին փուլը: Նա ցույց տվեց, որ
օրգանիզմների հատկանիշները որոշվում են ժառանգական առանձին գործոններով,
հայտնաբերեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները` հիմնվելով
ստացված տվայլների մաթեմատիկական ճշգրիտ վերլուծության վրա և այն էլ մի
ժամանակաշրջանում, երբ դեռ չկար որևէ պատկերացում գենի, ԴՆԹ-ի կամ քրոմոսոմի
մասին, բջինջների բաժանման գործընթացի մասին:
Հատկանիշենրի ժառանգման մենդելյան օրինաչափությունները փաստորեն <<վերահայտնագործվեցին>> միայն 20-րդ դարի սկզբին Գ. դե Ֆրիզի (Հոլանդիա), Կ. Կորենսի (Գերմանիա), Է. Չերմակի կողմից:
Նրանք միմյանցից անկախ վերահաստատեցին Գ. Մենդելի հայտնագործած օրինաչափություններն, ընդունեցին նրա հայտնագործության գերակայությունն անվանելով օրենքները Գ. Մենդելի անվամբ: Շարունակությունը կարդացեք http://sonbio.blogspot.com/2013/04/blog-post_3921.html այստեղ:
No comments :
Post a Comment