Ներկայումս գենետիկան բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի
նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության
տարբեր բնագավառներում` կենսաբանության, բժշկության, գյուղատնտեսության մեջ: Գենետիկական
գիտելիքները նպաստում են Երկրի վրա կյանքի ծագման հիմնահարցերի պարզաբանման, էվոլյուցիոն
գործընթացների նյութական հիմքի բացահայտմանը: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունները հիմք հանդիսացան 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի`
մոլեկուլային գենետիկայի զարգացման համար:Այն կարևոր նշանակություն ունեցավ մարդու ժառանգական հիվանդությունների հայտնաբերման, դրանց նկատմամբ նախա
հակվածության գենետիկական հիմունքների պարզաբանման և, ընդհանրապես, բժշկական գենետիկայի զարգացման գործում: Ներկայումս գյուղատնտեսության բնագավառում սելեկցիոն գործունեությունն իրականցվում է ժամանակակից գենետիկական գիտելիքների հիման վրա, մշակվում և արտադրության մեջ են ներդրվում կենսատեխնոլոգիայի, բջջային և գենային ինժեներիայի նորագույն մեթոդները:
No comments :
Post a Comment