

Ոսկրային հյուսվածքի կարծրությունը պայմանավորված է անօրգանական աղերով, կալցիումի հագեցվածությամբ: Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր:
.jpg)


Ոսկրի կառուցվածքը
Շրջոսկրին անմիջականորեն հարում է ոսկրի հոծ նյութը, որը կազմված է բազմաթիվ մանրագույն ոսկրային խողովակներից
, որոնցով անցնում են արյան անոթներ և նյարդեր: Այդ խողովակների շուրջը տեղակայված են ոսկրային բջիջներ, որոնք արտազատում են ոսկրային թիթեղիկների ձև ունեցող միջբջջային նյութ:

1.
Շարժուն միացում (1)- ամենատարածված տեսակն է իրականացվում է հոդերի միջոցով
Կիսաշարժուն միացում(2)- կատարվում է աճառի միջոցով և իրականացնում խիստ սահմանափակ շարժումներ
Անշարժ միացում(3)- իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով
Ոսկրերի աճը
2. 3.

Մարդու ողնաշարի կառուցվածքը, ինչն է մեջքի ցավի պատճառը և դրա հետևանքները
Ողնաշարի երկարությունը
մարմնի 40% ն է կազմում: Այն կազմված է 33-34 ողերից: Ողնաշարում տարբերում են պարանոցային հատված` 7 ող,
կրծքային հատված` 12 ող, գոտկային,
սրբանային հատվածներ` 5-ական ող և պոչուկային`
4-5 ողեր:
Ողնաշարի յուրաքանչուր ող ունի մարմին, աղեղ,
որից դուրս են գալիս ելուստները:
Ողերի մարմնի հետին մակերեսի և աղեղի միջև գտնվում է անցք: Ողերն իրենց անցքերով մեկը մյուսի վրա դասավորվելով,
առաջացնում են ողնաշարային խողովակը, որտեղ և գտնվում է ողնուղեղը
(դրան կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ): Ողնուղեղն իրականացնում է երկու գործառույթ`
ռեֆլեքսային և հաղորդող: Ողնուղեղից հեռանում են 31 զույգ ողնուղեղային խառը նյարդեր:

Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի:
Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունը, դպրոցականների մոտ` նստարանի առջև սխալ դիրքը, չափազանց ծանր ուսապայուսակները, ուսերին ծանրության անհավասարաչափ բաշխումը: Սկոլիոզ է առաջանում նաև ոտքերի տարբեր երկարություն ունեցողների մոտ:
Սակայն հաճախ հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ: Ամեն ինչ ենթադրվում է, սակայն ոչինչ վստահ ասել հնարավոր չէ: Իսկ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն` ուսերի բարձրության տարբերությանը, թիակներից մեկի դուրս թռչելուն (մեկը մյուսից տարբերվում է), ոչ համաչափ գոտկատեղին. մի կողմից անկյունավոր է, մյուսից` ասես ուռուցիկ: Այդուհանդերձ, ախտորոշել կարող է միմիայն բժիշկը:
Առաջին հերթին, իհարկե, գեղագիտական կողմն է: Բնական է, որ ոչ գեղեցիկ կեցվածքը չի զարդարի ոչ ոքի ու կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Դա գեղագիտական առումով: Մինչդեռ սկոլիոզը կարող է առողջական բազում խնդիրներ ծնել. նյարդերի ճզմում, ցավ թիկունքում, ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում ևն: Դրա համար է կարևորվում այս շեղման բուժումը վաղ տարիքից, քանի որ սկոլիոզը զարգացող հիվանդություն է: Բժշկի հիմնական խնդիրը հիվանդության զարգացումը կանխելն է, իսկ ժամանակին ախտորոշվելու դեպքում այն լրիվ բուժելու, վերացնելու շանսերը մեծանում են: Իսկ եթե բժշկին դիմում է արդեն հասուն մարդը, որի խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, ապա բժիշկը կարող է բարելավել հիվանդի կյանքի որակը, օգնել ազատվելու թիկունքի ցավերից, կասեցնել հիվանդագին վիճակը, սակայն սկոլիոզը վերացնել այլևս անհնար է: Սկոլիոզի արմատները գալիս են դպրոցական տարիներից: Ողնաշարի ծռման խնդիրները դպրոցականների մեծամասնության մոտ եղել ու լինում են սխալ դիրքի ու կեցվածքի հետևաքնով: Հարկավոր է հիշել, որ նստած աշխատանքի դեպքում ուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել աշխատանքը:
Լաբորատոր աշխատանք 1
<<Ոսկրի բաղադրությունը հաստատող փորձ>>
Անհարժեշտ պարագաները: Մանր ոսկեր (գորտի ազդոսկր, հավի կողոսկր), նրբունելի, սպիրտայորց, աղաթթվի 10%- անոց լուծույթ, ջուր, փորձանոթ:
Փորձի ընթացքը: Նրբունելիով ոսկորը տեղավորել սպիրտայրոցի վրա և այրել, արդյունքում փոխվում է ոսկրի գույնը, սկզբում գոլորշիանում է ոսկրի մեջ առկա ջուրը, այնուհետև ոսկորը սևանում է, վերջում սպիտակում` նրա մեջ գտնվող օրգանական նյութերի այրման հետևանքով: Ոսկորը դառնում է փխրուն, դիպչելիս փշրվում է և վերածվում անօրգանական նյութերից կազմված մանր, կարծր մասնիկների:
Հետևություն: Անօրգանական նյութերը ոսկրին տալիս են կարծրություն:
Լաբորատոր աշխատանք 2
Փորձի ընթացքը: Այս փորձով ոսկրից հեռացնում ենք անօրգանական նյութերը, տալով ոսկորին առաձգականություն
Այդ նպատակով պետք է ոսկորը գցել 10%- անոց լուծույթով փորձանոթի մեջ: Կես ժամից փորձանոթի աղաթթուն թափել, ոսկորը լվանալ: Ոսկորը դառնում է ճկուն ու առաձգական. այն կարելի է պարուրաձև ոլորել, բայց բավական է թողնել պարույրի ծայրերը, նրա ոլորքը բացվում է և ընդունում նախկին դիրքը:
Հետևություն: Օրգանական միացությունները ոսկրին տալիս են ճկունություն և առաձգականություն:
կարդացեք նաև
Ճարտարապետությունը և Բիոնիկան, որն է Էյֆելյան աշտարակի ամրության ու կայունության գաղտնիքը- http://sonbio.blogspot.com/2013/04/blog-post.htm
l
Խորհրդատու Անահիտ Մեժլումյան, պատրաստեց Սոնա Հովհաննիսյանը
<<Ոսկրի բաղադրությունը հաստատող փորձ>>
Անհարժեշտ պարագաները: Մանր ոսկեր (գորտի ազդոսկր, հավի կողոսկր), նրբունելի, սպիրտայորց, աղաթթվի 10%- անոց լուծույթ, ջուր, փորձանոթ:

Հետևություն: Անօրգանական նյութերը ոսկրին տալիս են կարծրություն:
Լաբորատոր աշխատանք 2
Փորձի ընթացքը: Այս փորձով ոսկրից հեռացնում ենք անօրգանական նյութերը, տալով ոսկորին առաձգականություն
Այդ նպատակով պետք է ոսկորը գցել 10%- անոց լուծույթով փորձանոթի մեջ: Կես ժամից փորձանոթի աղաթթուն թափել, ոսկորը լվանալ: Ոսկորը դառնում է ճկուն ու առաձգական. այն կարելի է պարուրաձև ոլորել, բայց բավական է թողնել պարույրի ծայրերը, նրա ոլորքը բացվում է և ընդունում նախկին դիրքը:
Հետևություն: Օրգանական միացությունները ոսկրին տալիս են ճկունություն և առաձգականություն:
կարդացեք նաև
Ճարտարապետությունը և Բիոնիկան, որն է Էյֆելյան աշտարակի ամրության ու կայունության գաղտնիքը- http://sonbio.blogspot.com/2013/04/blog-post.htm
l
Խորհրդատու Անահիտ Մեժլումյան, պատրաստեց Սոնա Հովհաննիսյանը
No comments :
Post a Comment