Ուղեղն արտադրում է դոպամին, երբ ինչ-որ բան մեզ ստիպում է լավ զգալ, ինպես օրինակ հեծանիվով որևէ հնարք կատարելը: Այս «լավ զգացողության» ուժը
օգնում է հասկանալ և բացատրել, թե ինչու են դեռահասները հաճախ դիմում ռիսկի:
օգնում է հասկանալ և բացատրել, թե ինչու են դեռահասները հաճախ դիմում ռիսկի:
Դեռահաս լինելը հեշտ չէ:
Դեռահասության տարիները կարող են դիտարկվել որպես խաղ, որտեղ դու ինքդ ես ընտրում քո արկածային պատմությունը, որտեղ ամեն գայթակղություն տանում է դեպի մի նոր որոշման: Ինչ կլինի, եթե ես այդ բարձր թչիչքը կատարեմ հեծանիվով? Ինչ վատ բան կարող է լինել եթե ես գողություն անեմ? Փորձեմ ծխել? և այլն:
Երիտասարդները պետք է գործեն անվերջ ընտրությունների մեջ: Մի քանի ընտրություններ, ներառյալ ծխելը, գալիս են որոշ հանգամանքներից: Այսպիսով ինչն է դարձնում դեռահասների ուղեղը այդքան բարդ: Ինչն է առաջնոդում դեռահասներին- ավելին քանի մյուս տարիքային խմբերին – շտապ և հարցադրելի որոշումներ կայացնելուն? Դեռահասների ուղեղի դիտարկումների արդյունքում, գինտականները, ովքեր ուսումնասիրում էին ուղեղի զարգացումը սկսել են գտնել պատասխաններ:
Զարգացած դեռահասներ
Եթե դու երբևէ մտածել ես, որ դեռահասների ընտրությունները ամբողջովին իրենց առջև դրված սահմանները ընդարձակելու մասին են, ապա դու ճիշտ ուղու վրա ես: Գիտնականները հավատում են, որ այս հակումը կարևոր և մեծ տեղ է գրավում դեռահասի զարգացման մեջ: Պրոցեսը օգնում է պատրաստել դեռահասներին դեմ առ դեմ կանգնելու և դիմակայելու աշխարհին և նրա բարդություններին: Դա էտապ է, որով բոլոր մարդիկ էլ անցել են- այո, դեռահասները ամենուրեք անցնում են այդ փորձության միջով: Անգամ լաբորատորիայում մկան վրա ընթացող հետազոտումների արդյունքում նկատել են, որ նա նույնպես իր զարգացման ընթացքում անցնում է նմանատիպ էտապ:
Օրինակ, լաբորատորական փորձերը ցույց են տալիս, որ երիտասարդ մուկը մնում է իր մոր հետ, նրան մոտիկ` ապահովության համար: Երբ մուկը մեծանում է, նրանց վարքը նույնպես փոխվում է: «Երբ նրանք սեռահասուն են դառնում, կարծես ասում են – Ես սկսելու եմ հետազոտել թե ինչպես է այս աշխարհը առանց մայրիկի», հեղինակ Բեատրիս Լունա` Պիտսբուրգի համալսարանից:
Որպես նյարդային համակարգի զարգացումը ուսումնասիրող` Լունան ուսումնասիրում է այս փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուղեղի հետ, երբ երեխան դառնում է դեռահաս: Նա և այլ ուսումնասիրողներ ցույց են տալիս, թե ինչպես դեռահասի փորձառությունը, կարող է նրան մեծաքանակ հաջողություն բերել կյանքում: Նորից վերցնենք մկանը: Երիտասարդ մուկը սովորում է երկար ապրել` այնքան մինչև նրան կուտի կատուն. Ավելացնում է Լունան:
Ինչ է կատարվում դեռահասի ուղեղում? Իհարկե, նյարդաբանները չեն կարող իրականում ներթափանցել կենդանի դեռահասի ուղեղը, ուստի գիտնականները արեցին հաջորդ կարևոր քայլը, գիտնականները սքան (ռենտգեն) արեցին դեռահասի ուղեղը, երբ նա մտածում , սովորում և կտիտիկական որոշումները էր կայացնում:
Էվելինե Քրոնը Նիդեռլանդի Լեիդեն համալսարանի հոգեբանն է, ով ուսումնասիրում է, թե ինչպես է ուղեղը զարգանում: Անելու համար այս ամենը, Քրոնը օգտագործում է հսկայական, բարձր տեխնալոգիական սարք, որը կոչվում է Magnetic- մագնիսական resonance ռեզոնանսի imaging պատկերացման scanner սքաներ: (MRI)
Սքաները արձակում է ուժեղ մագնիսական և ռադիոակտիվ ճառագայթներ ստեղծելու համար ուղեղի պատկերը: Պրոցեսը անցավ է և անվտանգ: Միակ բանը, որ Քրոնի դեռահասները պետք է անեն դա հանգիստ պառկելն ու մի քանի տեսակի խաղեր խաղալն է:
MRI-ի ներսում պառկած երեխան տեսնում է հայելի, որը անդրադարձնում է համակարգչի էկրանը, որի վրա նրանք կարող են խաղալ համակարգչային խաղեր: Սեղմում ես կոճակը և ընկղմվում ազարտային խաղերի մեջ: Փորձիր մեկ հարվածով երեք բանան կտրել, ու դու կշահես դոլարներ:
-Երեխաները շատ են սիրում դա: Նրանք միշտ ուզում են նորից ինձ մոտ վերադառնալ,- ծիծաղում է Քրոնը:
Նկարում պատկերված տղան պատրաստվում
է մտնել MRI-ի մեջ:
Ականջակալները կպաշտպանեն նրան MRI-ի արձակած
էլեկտրականության արագ վիբրացիաների ձայներից:
Դեռահասները կարող են խաղալ նաև խաղեը, որոնք ստիպում են նրանց որոշում կայացնել: Մինչդեռ երեխաները խաղում են Քրոնը իր աշխատակիցների հետ ուշադիր հետևում են թե խաղացող երեխայի ուղեղի որ հատվածն է ավելի ակտիվ: Ուղեղի շատ ակտիվ մասերը շատ թթվածին են ծախսում: Ելնելով խաղի ընթացքում երեխաների կատարած ռիսկային քայլերից և թեստի պատասխաններից, ուղեղի խորը ներսում գտնվող հատվածը ավելի ակտիվ է դեռահասների մոտ, քանց թե երեխաների կամ չափահասների մոտ: Ուղեղի այդ հատվածը կոչվում է ....., որը կարող է մեզ ստիպել կրկնել աշխատանք, որի արդյունքում մենք ստանում ենք պարգևատրում` գումար կամ հյուրասիրություն:
Քրոնն ավելացնում է, որ ուղեղում այս ֆիզիկական ակտիվությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ դեռահասությունը մարդու զարգացման յուրահատուկ էտապ է:
No comments :
Post a Comment