Monday, November 12, 2012


        Պայքար


Մարդիկ անդադար գտնվում են պայքարի մեջ, սկսած իրենց լույս աշխարհ գալուց , ավարտված նրանց մյուս աշխարհ գնալուց: Պայքարում են, ծնվում են պայքարելով ապրելու համար, սովորում են պայքարելով նպատակին հասնելու համար, սիրահարվում են պայքարելով սիրած մարդու համար, մրցում են մյուսների հետ պայքարելով հաղթել նրանց, մահանում են պայքարելով նորից շարունակել ապրել: Ամեն ինչ որպեսզի, ապրեն, լավ ապրեն, հաճույք ստանան իրենց ապրելուց, ստեղծեն մեկ ուրիշ մարմիններ` հնարավորություն տալով նրանց էլ ապրել ու պայքարել:
Պայքար պայքար, որտեղ ես դու ավարտվում, այնտեղ որտեղ դադարում է մարդկային գոյությունը, թե այնտեղ որտեղ այլևս պայքարելու բան չկա, չնայած որտեղ պայքարելու էլ բան չկա, մենք պայքարում ենք հենց նրա համար, որ էլ պայքարելու բան չլինի: Արդյոք դու գոյություն ունես տիեզերքում, թե մենակ ապրում ես մարդկային աշխարհում` փորձելով իմաստավորել մյուսների կյանքը, կամ էլ որ ավելի չարացնես ու թշնամացնես, առանց այն էլ իրենց առաջացման պատմությունը անասուն գիշատիչների առաջացման պատմության հետ շփոթող, իր գոյության իմաստը չգիտակցող, անմարդկայինը մարդկային համարող, անհնարինը հնարին դարձնող, մարդկային ցեղին պատկանող անհատներին: Ովքեր մի օր կդադարեն այլևս գոյություն ունենալ, ուրեմն էլ ինչու են պայքարում:
Որտեղ են քո սահմանները, մի թե դու անսահման ես:
Ոչ չեմ հավատում: 


No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru