Friday, January 11, 2013

Ազատություն



Ազատություն նշանակում է ապրել: Ապրել նշանակում է գործել, զարգանալ, ստեղծել, ստեղծագործել, վայելել, իսկ այս ամենը ազատությունն է: Ազատությունը պետք է բոլորին, ոչ միայն մարդկանց այլ նաև կենդանիներին: Իսկ ով է տալիս կենդանիներին ու բույսերին ազատությունը ու ով է տալիս մեզ մարդկանց ազատությունը: Մտորելիս կգանք այն եզրահանգման, որ երկու դեպքում էլ դա մարդն է: Մարդն է որ կարող է ազդել կենդանիների ազատությայն վրա, սպանել նրանց, կամ օգտագործել տարբեր նպատակների համար:
Մի թե կենդանիները իրավունք չունեն ազատ լինելու: Վերադառնալով մարդուն մենք կարող ենք ասել, որ մարդկությունը երբեք էլ ազատ չի եղել, պարզապես եղել են ազատության տարբեր աստիճաններ: Մարդիկ միմյանց նկատմամբ գտնվում են շփման, ուստի նաև կախման մեջ, սրանից էլ հետևություն, որ չենք կարող գործել, ապրել, ստեղծել միանշանակ ազատ ու անկախ: Ազատության այս աստիճաններն են, որ ստիպում են մարդկանց մտածել այդ մասին: Մտքի ազատություն, շարժման ազատություն, կյանքի ազատություն արդյոք բոլորս ունենք այս ազատությունը?: Երբ մենք դեռ ծնված էլ չենք, որևէ մեկը որոշումներ է կայացնում մեր փոխարեն, երբեմն զրկում մեզ կյանքից, արդյոք սա է ազատությունը?: Ինչու ենք մենք ազատություն ասելով միայն հասկանում օտար ազգերի լուծը թոթափելը ու ազատ պետություն համարվելը?: Համաձայն եմ, այս դեպքում մենք ավելի ազատ ենք, բայց դա էլ մեզ բավարար չէ: Միլիոնն էլ չի կարող մեծ փոփոխություններ կատարել, միգուց է դա լայնացնի մեր գործելու սահմանները, բայց այս սահմանները իրականում գոյություն ունեն ու չեն կարող վերանալ քանի դեռ մարդկությունը, մարդկային շահը ու տրամաբանությունը կա:

No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru