Բնության մեջ բոլոր երևույթները ծնվում են կամ ավելի ճիշտ` հետևանք են մի քանի հանգամանքների եզակի համընկնումի.երկնքում տարբեր լիցքերի հանդիպումից ծնվում է ամպրոպը, առողջ հունդի և մայր հողի հանդիպումից` ծիլը: Տիեզերքում մի մոլորակի պայթյունը նոր մոլորակների ծնունդ է դառնում: Իսկ ի՞նչ հանգամանքների երջանիկ համընկնումից է մի նոր հանճար ծնվում (այս պատմության դեպքում թերևս երեքը` Ռուբեն, Հովսեփ և Լևոն Օրբելիներ):
Բնագետների ակումբով այցելեցինք Ծաղկաձոր՝ Օրբելիների թանգարան։ Այնքան տպավորված եմ այդ այցելությունից, որ պարզապես չեմ կարող չպատմել դրա մասին։ Սովորական հայկական ընտանիք, որտեղ ծնվել են Հայ ազգի երեք պարծանքները: Համաշխարհային և հայ ականվոր գիտնականների համաստեղության մեջ Օրբելի եղբայրները ունեն իրենց ուրույն տեղը։ Նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում ընդունվել է իբրև անառարկելի հեղինակություն, և նրանց ազդեցությամբ ձևավորվել են գիտական ուղղություններ, դաստիարակվել գիտական սերունդներ։ Օրբելիների տոհմն ունի հին հայկական իշխանական ծագում: Նրանք սերում են նշանակավոր Մամիկոնյաններից և զգալի դեր են խաղացել հայոց քաղաքական և մշակութային կյանքում:

Օրբելի եղբայրների հայրը` Աբգար Օրբելին (1849 -1912 թթ.), ավարտել է Ս. Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա բացառիկ կրթված մարդ էր, մեծ ուշադրություն էր դարձնում որդիների դաստիարակությանը և կարողացավ նրանց հիանալի կրթության տալ:
Ա.Օրբելին ամուսնացած էր իշխանական ծագում ունեցող Վարվաոա Մոյիսեի Արղության-Երկայնաբազուկի հետ (1857-1937 թթ.), նա կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների և ուշի ուշով հետևում էր երեխաների դաստիարակությանը և ուսմանը:
Միջնեկ եղբայրը` հռչակավոր ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Օրբելին (1882-1958) ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան և աշակերտել հանճարեղ Ի. Պավլովին:
Լ.Օրբելին համարվում է 20-րդ դարի խոշորագույն ֆիզիոլոգներից մեկը, նա իր համարձակ հետազոտություններով հարստացրել է բժշկագիտության և էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի համաշխարհային գանձարանը: Նրա դպրոցում հաջողությամբ ուսումնասիրվում էր արտակարգ իրավիճակների ֆիզիոլոգիան, որը վերաբերում էր տիեզերքի և ստորջրյա խորությունների յուրացմանը: Ի դեպ կատապուլտի մեխանիզմը, որի կիրառումը փրկում է օդաչույի կյանքը, հենց նրա գլխավորությամբ է մշակվել:
http://orbelimuseum.am/%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80/%D5%AC%D5%A5%D6%82%D5%B8%D5%B6-%D6%85%D6%80%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB/?lang=hy
Եղբայրներից կրտսերը` մեծանուն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին (1887-1961), ավարտել է Ս. Պետերբուրգի Կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Դեռևս ուսանող` իր մեծ ուսուցչի` հայտնի հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբում մասնակցել է Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք` Անիի պեղումներին, 16 ամառ տևած պեղումները հնագիտական հիանալի դպրոց էին արշավախմբի անդամների, հատկապես Հովսեփ Օրբելու համար: Երկար տարիներ ղեկավարել է Լենինգրադի պետական պատկերասրահը` "Էրմիտաժը": 1943 թ. հիմդրել է Հայաստանի առաջատար գիտական օջախը` Գիտությունների ազգային ակադեմիան` ընտրվելով նրա առաջին նախագահը: Հայագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, զբաղվել է հայ պատմիչների և առակների թարգմանությամբ, նախագահել է "Սասունցի Դավիթ" էպոսի հազարամյակի հոբելյանական հանձնաժողովը` Երևանում և Լենինգրադում (1939):
Հ. Օրբելին եղել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանը, հիմնադրել է և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը: Հանրագիտարանային գիտելիքների տեր գիտնական էր և տաղանդավոր կազմակերպիչ:
No comments :
Post a Comment