Tuesday, May 7, 2013

Գենետիկան որպես գիտություն








Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները:


Գենետիկայի պատմությունը


Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդնեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափություններ: 






Գենտեիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է, ով 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները` սկզբնավորելով ապագա գիտության զարգացման առաջին փուլը: Նա ցույց տվեց, որ օրգանիզմների հատկանիշները որոշվում են ժառանգական առանձին գործոններով, հայտնաբերեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները` հիմնվելով ստացված տվայլների մաթեմատիկական ճշգրիտ վերլուծության վրա և այն էլ մի ժամանակաշրջանում, երբ դեռ չկար որևէ պատկերացում գենի, ԴՆԹ-ի կամ քրոմոսոմի մասին, բջինջների բաժանման գործընթացի մասին:













Հատկանիշենրի ժառանգման մենդելյան օրինաչափությունները փաստորեն <<վերահայտնագործվեցին>> միայն 20-րդ դարի սկզբին Գ. դե Ֆրիզի (Հոլանդիա), Կ. Կորենսի (Գերմանիա), Է. Չերմակի կողմից:
 


Նրանք միմյանցից անկախ վերահաստատեցին Գ. Մենդելի հայտնագործած օրինաչափություններն, ընդունեցին նրա հայտնագործության գերակայությունն անվանելով օրենքները Գ. Մենդելի անվամբ: Շարունակությունը կարդացեք http://sonbio.blogspot.com/2013/04/blog-post_3921.html այստեղ:




No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru