Tuesday, February 5, 2013

«ՆԱՆՈ»-ն այսօր և վաղը




Բոլոր երկրների զինվորականներին նանոտեխնոլոգիաները շատ են հետաքրքրում։ Այժմ ապագա պլաններում ներառված են նոր պայթուցիչների ստացումը, վերքերի արագ բուժումը, էլեկտրոնիկան, կենսաքիմիական տվիչները, պաշտպանիչ գործվածքները։ Սակայն որքան էլ անհավատալի է ապագայում այս ցուցակում կարող են հայտնվել այնպիսի  
բաներ, որոնք այսօր նմանեն ֆանտաստիկայի՝ օրինակ անտեսանելի թիկնոց կամ ինքնավերականգնվող զրահ։
Պայթուցիկ նյութերի նանոսենսորներն արդեն ստեղծված են։ Դրանք զգայուն են շան քթի պես, բայց չեն կարող շան պես տարբերել հոտերը։ Ավելին՝ բազմաթիվ լաբորատորիաներում աշխատում են զինվորական այնպիսի հագուստ ստեղծել, որը ոչ միայն կպաշտպանի գնդակից,
այլ 
նաև «դեմ կտա ուսը» զենք և զինամթերք տեղափոխելիս, ինքն իրեն կմաքրի թունավոր աղտոտումից։ Նախատիպեր արդեն կան, օրինակ՝ երկաթի մասնիկներով հագեցած թանձր հեղուկը, որը  մագնիսական դաշտը միացնելիս վերածվում է զրահի, իսկ անջատելիս՝ կրկին հեղուկի։ Գոյություն ունեն գերհզոր պայթուցիչ նյութեր, որոնք հնարավոր չէ օգտագործել, քանի որ նվազագույն ցնցումից պայթում են։ Բայց եթե դրանց մանրագույն մասնիկները տեղադրվեն նանոմատրիցայի ներսում, ապա պայթյուն տեղի չի ունենա։ Նման պայթուցիչ կարելի է օգտագործելճշգրիտ և արդյունավետ հարված հասցնելու համար։ Իսկ ռազմական բժշկությունն արդեն փորձարկում է ոչ օրգանական նանոնյութ պարունակող վիրակապ, որը հաշված վայրկյաններում կանգնեցնում է որևէ արյունահոսություն։ Ինչ վերաբերում է «անտեսանելի թիկնոցին» ապա արդեն հաջող փորձեր կատարվել են, այսպես կոչված մետանյութերի հետ, որոնք անտեսանելի են դարձնում փոքր առարկաները ճառագայթման տարբեր տեսակների համար։ 

Մետանյութը պարունակում է ճիշտ հաշվարկված մի ցանց , որը կազմված է մետաղական նանոմասնիկներից։ Մասնիկների չափերն ու դասավորությունն ընտրված է այնպես, որ լույսը շրջանցում է մետանյութից պատրաստված էկրանով օղակված առարկան, ուստի դիտորդին թվում է, թե այդտեղ ոչինչ չկա։ Իհարկե, անտեսանելի տանկերի մասին խոսելը դեռևս վաղ է, ավելին՝ հայտնի չէ՝ հնարավոր է արդյոք կառուցել դրանք։ Բայց, անկասկած, մետանյութերը լայնորեն կիրառվելու են օպտիկայում։ Դրանք թույլ են տալիս լույսի հետ ցանկացած հնարք կատարել՝ դանդաղեցնել, արագացնել այն։ Նանոտեխնոլոգիաներն արդեն վճռական դեր են խաղում նաև համակարգչային արդյունաբերության մեջ։ 

Գիտահանրամատչելի հանդես


Գիտության աշխարհում

No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru