Friday, December 14, 2012

Ժամանակի անիվը


Մեր կյանքը ժամանակի անիվի անվերջ ընթացքն է: Պտտվում է այն, իր ետեևից տանելով մի  ամբողջ ժողովուրդ, մի մոլորակ:  Պտտվում է: Պտույտի մեջ կորցնում ես քեզ, մոռանում, որ դու էլ ես պտտվում, մոռանում, որ գոյություն ունի ժամանակ, պտույտ: Ու մոռանալով այս ամենը շարունակում ես պտտվել: Կգա մի օր, երբ այդ պտույտի մեջ մի պահ գլուխդ կսկսի ցավել, քեզ կթվա, որ արդեն շատ ես պտտվել, ու այդ ժամանակ դու կմտածես, քո ժամանակի անիվի ամբողջ անցած ճանապարհի մասին: Կխորհես ու կհասկանաս, որ քո ժամանակի անիվի հետագիծը շրջանագիծ էր, որտեղից սկսել էիր ճամփորդությունդ, այդտեղ էլ ավարտեցիր: Բարի վերադարձ:

Thursday, November 29, 2012

GMO Գենոտիպորեն Փոփոխված Օրգանիզմներ, Սնունդ







vՈրոնք են կոչվում գենոտիպորեն փոփոխված օրգանիզմները?
v Ինչ է գենոտիպորեն փոփոխված սնունդը?

 Երբ գենը մեկ օրգանիզմից տեղափոխվում է լավացնելու կամ փոխելու համար այլ օրգանիզմ` լաբորատորիայում:
             Որպես արդյունք ստանում ենք գենոտիպորեն փոփոխված օրգանիզմներ (ԳՄՕ).

Գենը ԴՆԹ-ի մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը:
ԳՄՕ-ի պատմությունը
   Մարդիկ դեռևս դարեր առաջ են սկսել զբաղվել կենդանիներով, բուծել են կենդանիներ և նոր բուսատեսակներ, որպեսզի զարգացնեն ու ստեզծեն նոր որակ: Գիտնականները` 1946 թվ. առաջին անգամ հայտնաբերել են, որ ԴՆԹ-ն կարող է տեղափոխվել:









                                                                           


       Առաջին գենետիկորեն փոփոխված բույսերը արտադրվել են 1983 թվ.-ին, դա լոլիկն էր, որը գենետիկոս Ֆլավր Սավրի անունով անվանվում է ֆլավր Սավրի պոմիդոր:

    








Գե

Դեռահասների ուղեղը


Ուղեղն արտադրում է դոպամին, երբ ինչ-որ բան մեզ ստիպում է լավ զգալ, ինպես օրինակ հեծանիվով որևէ հնարք կատարելը: Այս «լավ զգացողության» ուժը
օգնում է հասկանալ և բացատրել, թե ինչու են դեռահասները հաճախ դիմում ռիսկի:
Դեռահաս լինելը հեշտ չէ:
Դեռահասության տարիները կարող են դիտարկվել որպես խաղ, որտեղ դու ինքդ ես ընտրում քո արկածային պատմությունը, որտեղ ամեն գայթակղություն տանում է դեպի  մի նոր որոշման: Ինչ կլինի, եթե ես այդ բարձր թչիչքը կատարեմ հեծանիվով? Ինչ վատ բան կարող է լինել եթե ես գողություն անեմ? Փորձեմ ծխել? և այլն:
Երիտասարդները պետք է գործեն անվերջ ընտրությունների մեջ: Մի քանի ընտրություններ, ներառյալ ծխելը, գալիս են որոշ հանգամանքներից: Այսպիսով ինչն է դարձնում դեռահասների ուղեղը այդքան բարդ: Ինչն է առաջնոդում դեռահասներին- ավելին քանի մյուս տարիքային խմբերին – շտապ և հարցադրելի որոշումներ կայացնելուն? Դեռահասների ուղեղի դիտարկումների արդյունքում, գինտականները, ովքեր ուսումնասիրում էին ուղեղի զարգացումը սկսել են գտնել պատասխաններ:
Զարգացած դեռահասներ
Եթե դու երբևէ մտածել եսոր դեռահասների ընտրությունները ամբողջովին իրենց առջև դրված սահմանները ընդարձակելու մասին ենապա դու ճիշտ ուղու վրա եսԳիտնականները հավատում ենոր այս հակումը կարևոր և մեծ տեղ է գրավում դեռահասի զարգացման մեջՊրոցեսը օգնում է պատրաստել դեռահասներին դեմ առ դեմ կանգնելու և դիմակայելու աշխարհին և նրա բարդություններինԴա էտապ էորով բոլոր մարդիկ էլ անցել ենայոդեռահասները ամենուրեք անցնում են այդ փորձության միջովԱնգամ լաբորատորիայում մկան վրա ընթացող հետազոտումների արդյունքում նկատել ենոր նա նույնպես իր զարգացման ընթացքում անցնում է նմանատիպ  էտապ:
Օրինակլաբորատորական փորձերը ցույց են տալիսոր երիտասարդ մուկը մնում է իր մոր հետնրան մոտիկապահովության համարԵրբ մուկը մեծանում էնրանց վարքը նույնպես փոխվում է: «Երբ նրանք սեռահասուն են դառնումկարծես ասում են – Ես սկսելու եմ հետազոտել թե ինչպես է այս աշխարհը առանց մայրիկի», հեղինակ Բեատրիս ԼունաՊիտսբուրգի համալսարանից:

Monday, November 12, 2012


        Պայքար


Մարդիկ անդադար գտնվում են պայքարի մեջ, սկսած իրենց լույս աշխարհ գալուց , ավարտված նրանց մյուս աշխարհ գնալուց: Պայքարում են, ծնվում են պայքարելով ապրելու համար, սովորում են պայքարելով նպատակին հասնելու համար, սիրահարվում են պայքարելով սիրած մարդու համար, մրցում են մյուսների հետ պայքարելով հաղթել նրանց, մահանում են պայքարելով նորից շարունակել ապրել: Ամեն ինչ որպեսզի, ապրեն, լավ ապրեն, հաճույք ստանան իրենց ապրելուց, ստեղծեն մեկ ուրիշ մարմիններ` հնարավորություն տալով նրանց էլ ապրել ու պայքարել:
Պայքար պայքար, որտեղ ես դու ավարտվում, այնտեղ որտեղ դադարում է մարդկային գոյությունը, թե այնտեղ որտեղ այլևս պայքարելու բան չկա, չնայած որտեղ պայքարելու էլ բան չկա, մենք պայքարում ենք հենց նրա համար, որ էլ պայքարելու բան չլինի: Արդյոք դու գոյություն ունես տիեզերքում, թե մենակ ապրում ես մարդկային աշխարհում` փորձելով իմաստավորել մյուսների կյանքը, կամ էլ որ ավելի չարացնես ու թշնամացնես, առանց այն էլ իրենց առաջացման պատմությունը անասուն գիշատիչների առաջացման պատմության հետ շփոթող, իր գոյության իմաստը չգիտակցող, անմարդկայինը մարդկային համարող, անհնարինը հնարին դարձնող, մարդկային ցեղին պատկանող անհատներին: Ովքեր մի օր կդադարեն այլևս գոյություն ունենալ, ուրեմն էլ ինչու են պայքարում:
Որտեղ են քո սահմանները, մի թե դու անսահման ես:
Ոչ չեմ հավատում: 


Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru