Thursday, February 7, 2013

Հենաշարժիչ համակարգ,Ոսկրային հյուսվածք, Մարդու կմախքը Ոսկրերի ուսումնասիրությունը, պատմական ակնարկ


Դարեր շարունակ ոսկրերը համարվել են անկենդան, անշարժ հենարան` պատված փափուկ, շարժուն հյուսվածքներով: Աստիճանաբար անատոմները հասկացան, որ ոսկրը ևս կենդանի հյուսվածք է` իր արյունատար անոթներով ու նյարդերով: Զարգացավ ոսկրին վերաբերող ուսմունքը, ըստ որի` ոսկրը, կարծրության շնորհիվ, շրջապատող փափուկ հյուսվածքների հենարանն է

Երբ մարդը մահանում է, մկաններն արագորեն քայքայվում են: Մնում են միայն մարմնի կմախքը կազմող կարծր և գունատ ոսկրերը, որոնց ամրացած են եղել փափուկ հյուսվածքները: Կմախքը բաղկացած է 206 ոսկրերից: Վաղ ժամանակներում մարդիկ թերևս զարմանում էին, թե ինչու են մահվանից հետո ոսկրներն այդքան երկար պահպանվում: Նրանք մարդու և կենդանիների ոսկորները պահում էին իբրև հաղթանակի ու հզորության խորհրդանիշ, օգտագործում փորագրության, գործիքներ ու զարդեր պատրաստելու համար: Ոսկրերի կարծրությունն ու դիմացկունությունը հնարավորություն էին տալիս մանրամասն ուսումնասիրելու դրանք, իսկ նկարարգրությունները` զետեղելու գրքերում: Հին Հռոմից մինչ Վերածնունդ, կրոնն ու ավանդույթները արգելում էին դիահերձումները: Ինչևէ, մահվանից մի քանի շաբաթ անց ոսկրերը հնարավոր էին ուսումնասիրել, քանի որ գիշանգղներն ու թրթուրներն արագորեն մերկացնում էին դրանք


Ոսկրային հյուսվածքի կարծրությունը պայմանավորված է անօրգանական աղերով, կալցիումի հագեցվածությամբ: Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր: Օրգանական միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները` 22%: Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները ամրություն: Անօրգանական միացությունից հատկապես շատ են կալցիումի կարբոնատը և ֆոսֆատի աղերը:  
Երիտասարդ հասակում ոսկերում գերակշռում են օրգանական նյութերը, և այդ պատճառով դրանք ավելի ճկուն և առաձգական են : 
Ծերության շրջանում ոսկրերում ավելանում է հանքային աղերի պարունակությունը, ուստի դրանք դառնում են ավելի փխրուն և դյուրաբեկ: Ինչպես տեսնում ենք յուրաքանչյուր հյուսվածք, օրգան ստեղծված է որոշակի ֆունկցիա կատարելու համար, և ունի դրան համապատասխան կառուցվածք: 


Ոսկրի կառուցվածքը
Ոսկրը համարվում է շարակցական հյուսվածք: Արտաքնապես ոսկրը պատված է ամուր թաղանթով` շրջոսկրով, որն ապահովում է ոսկրերի աճը հաստությամբ և կոտրվածքների ժամանակ նպաստում նրանց վերականգմանը: Շրջոսկրում կան մեծ քանակությամբ նյարդային վերջույթներ, արյան անոթներ, որոնցով կատարվում է ոսկրային հյուսվածքի մատակարարումը սննդանյութերով և թթվածնով: Շրջոսկրում առկա նյարդային վերջույթներով է պայմանավորված նրա վնասվածքի կամ հարվածի ժամանակ խիստ ցավի զգացումը:
Շրջոսկրին անմիջականորեն հարում է ոսկրի հոծ նյութը, որը կազմված է բազմաթիվ մանրագույն ոսկրային խողովակներից , որոնցով անցնում են արյան անոթներ և նյարդեր: Այդ խողովակների շուրջը տեղակայված են ոսկրային բջիջներ, որոնք արտազատում են ոսկրային թիթեղիկների ձև ունեցող միջբջջային նյութ:
Հոծ նյութին հարում է սպունգանման նյութը: Վերջինս կազմված է բազմաթիվ ոսկրային պահանգներից, որոնց արանքում կան խոռոչներ` լցված կարմիր ոսկրածուծով: Հատկանշական է, որ ոսկրային թիթեղիկները դասավորված են այնպիսի ուղղությամբ, որը համապատասխանում է ոսկրի վրա ընկնող ծանրության ուժին: Հոծ ոսկրանյութն ապահովում է ոսկրի ամրությունը, իսկ սպունգանմանը` թեթևությունը: Տարբերվում են ոսկրերի միացման երեք տեսակ` շարժուն, կիսաշարժուն և անշարժ:
1.
 
Շարժուն միացում (1)- ամենատարածված տեսակն է իրականացվում է հոդերի միջոցով
Կիսաշարժուն միացում(2)- կատարվում է  աճառի միջոցով և իրականացնում խիստ սահմանափակ շարժումներ
Անշարժ միացում(3)- իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով
Ոսկրերի աճը
2.                                                                                             3.





Ոսկորներն աճում են ինչպես երկարությամբ, այնպես էլ հաստությամբ: Ոսկրերի աճը հաստությամբ տեղի է ունենում շրջոսկրի ներքին շերտի բաժանման միջոցով: Ոսկերի աճը երկարությամբ կատարվում է նրա խողովակավոր ոսկրի գլխիկը պատող աճառի բջիջների բազմացման միջոցով: Հետաքրքիր է և զարմանալի, որ ոսկրանյութը 30 անգամ ամուր է աղյուսից և 2.5 անգամ` գրանիտից

Մարդու ողնաշարի կառուցվածքը, ինչն է մեջքի ցավի պատճառը և դրա հետևանքները
Ողնաշարի երկարությունը մարմնի 40% ն է կազմում: Այն կազմված է 33-34 ողերից: Ողնաշարում տարբերում են պարանոցային հատված` 7 ող, կրծքային հատված` 12 ող, գոտկային, սրբանային հատվածներ` 5-ական ող և պոչուկային` 4-5 ողեր:
Ողնաշարի յուրաքանչուր ող ունի մարմին, աղեղ, որից դուրս են գալիս ելուստները: Ողերի մարմնի հետին մակերեսի և աղեղի միջև գտնվում է անցք: Ողերն իրենց անցքերով մեկը մյուսի վրա դասավորվելով, առաջացնում են ողնաշարային խողովակը, որտեղ և գտնվում է ողնուղեղը (դրան կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ): Ողնուղեղն իրականացնում է երկու գործառույթ` ռեֆլեքսային և հաղորդող: Ողնուղեղից հեռանում են 31 զույգ ողնուղեղային խառը նյարդեր
Երեխաների մոտ ամենատարածված օրթոպեդիկ հիվանդություններից մեկը սկոլիոզն է` ողնաշարի ծռումը: Մեր օրերում յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ ախտորոշվում է սկոլիոզ: Ցավոք, ծնողները երեխայի ողնաշարը շտկելու միջոցառումներ են ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ շեղումներն արդեն խիստ ընդգծված ու նկատելի են դառնում: Սակայն հարկ է նշել, որ այդ փուլում սկոլիոզը բուժելը միշտ չէ, որ հնարավոր է: Ինչո՞ւ է սկոլիոզ առաջանում
Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ  է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի:
Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունը,  դպրոցականների մոտ` նստարանի առջև սխալ դիրքը, չափազանց  ծանր ուսապայուսակները, ուսերին ծանրության անհավասարաչափ բաշխումը: Սկոլիոզ է առաջանում նաև ոտքերի տարբեր երկարություն ունեցողների մոտ:
Սակայն հաճախ  հիվանդության առաջացման պատճառը մնում է անհայտ: Ամեն ինչ ենթադրվում է, սակայն ոչինչ վստահ ասել հնարավոր չէ: Իսկ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն` ուսերի բարձրության տարբերությանը, թիակներից մեկի դուրս թռչելուն (մեկը մյուսից տարբերվում է), ոչ համաչափ գոտկատեղին. մի կողմից անկյունավոր է, մյուսից`  ասես  ուռուցիկ: Այդուհանդերձ, ախտորոշել կարող է միմիայն բժիշկը:
Առաջին հերթին, իհարկե, գեղագիտական կողմն է: Բնական է, որ ոչ գեղեցիկ կեցվածքը չի զարդարի ոչ ոքի ու կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Դա գեղագիտական առումով: Մինչդեռ սկոլիոզը կարող է  առողջական բազում խնդիրներ ծնել. նյարդերի ճզմում, ցավ թիկունքում, ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում ևն: Դրա համար է կարևորվում այս շեղման բուժումը վաղ տարիքից, քանի որ սկոլիոզը զարգացող հիվանդություն է: Բժշկի հիմնական խնդիրը հիվանդության զարգացումը կանխելն է, իսկ ժամանակին ախտորոշվելու դեպքում այն լրիվ բուժելու, վերացնելու շանսերը մեծանում են: Իսկ եթե բժշկին դիմում է արդեն հասուն մարդը, որի խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, ապա բժիշկը կարող է բարելավել հիվանդի կյանքի որակը, օգնել ազատվելու թիկունքի ցավերից, կասեցնել հիվանդագին վիճակը, սակայն սկոլիոզը  վերացնել այլևս անհնար է: Սկոլիոզի արմատները գալիս են  դպրոցական տարիներից: Ողնաշարի ծռման խնդիրները դպրոցականների մեծամասնության մոտ եղել ու լինում են սխալ դիրքի ու կեցվածքի հետևաքնով: Հարկավոր է հիշել, որ նստած աշխատանքի դեպքում ուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել աշխատանքը:

Լաբորատոր աշխատանք 1
<<Ոսկրի բաղադրությունը հաստատող փորձ>>
Անհարժեշտ պարագաները: Մանր ոսկեր (գորտի ազդոսկր, հավի կողոսկր), նրբունելի, սպիրտայորց, աղաթթվի 10%- անոց  լուծույթ, ջուր, փորձանոթ:
Փորձի ընթացքը: Նրբունելիով ոսկորը տեղավորել սպիրտայրոցի վրա և այրել, արդյունքում փոխվում է ոսկրի գույնը, սկզբում գոլորշիանում է ոսկրի մեջ առկա ջուրը, այնուհետև ոսկորը սևանում է, վերջում սպիտակում` նրա մեջ գտնվող օրգանական նյութերի այրման հետևանքով: Ոսկորը դառնում է փխրուն, դիպչելիս փշրվում է և վերածվում անօրգանական նյութերից կազմված մանր, կարծր մասնիկների:
Հետևություն: Անօրգանական նյութերը ոսկրին տալիս են կարծրություն:

Լաբորատոր աշխատանք 2
Փորձի ընթացքը: Այս փորձով ոսկրից հեռացնում ենք անօրգանական նյութերը, տալով ոսկորին առաձգականություն
Այդ նպատակով պետք է ոսկորը գցել 10%- անոց  լուծույթով փորձանոթի մեջ: Կես ժամից փորձանոթի աղաթթուն թափել, ոսկորը լվանալ: Ոսկորը դառնում է ճկուն ու առաձգական. այն կարելի է պարուրաձև ոլորել, բայց բավական է թողնել պարույրի ծայրերը, նրա ոլորքը բացվում է և ընդունում նախկին դիրքը:
Հետևություն: Օրգանական միացությունները ոսկրին տալիս են ճկունություն և առաձգականություն:
կարդացեք նաև
 Ճարտարապետությունը և Բիոնիկան, որն է Էյֆելյան աշտարակի ամրության ու կայունության գաղտնիքը- http://sonbio.blogspot.com/2013/04/blog-post.htm
l
Խորհրդատու Անահիտ Մեժլումյան, պատրաստեց Սոնա Հովհաննիսյանը


No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru