
Դեռևս հնագույն ժամանականերից մարդու կյանքում մեծ դեր է ունեցել երաժշությունը, երգը, պարը: Նոտաների յուրահատուկ համակցումները ծնում են նորանոր մեղեդիներ, որոշները դառնում ազգային տարրեր: Երաժշությունը ցանկացած ազգին բնորոշող գծերից մեկն է, այն մշակույթ է, որը դարերի խորքից գալով և բազում փոփոխությունների ենթարկվելով հասել է մեր օրերը:
Դեռևս օրորոցում մենք առաջին անգամ ծանոթանում ենք երաժշության հետ, զգում թե որքան հաճելի է այն մեր ականջին, այն մեզ հանգստացնում է, իզուր չէ, որ մայրերը հենց օրորացայինների միջոցով են երեխաների քնեցրել: Զգում ենք դա, թե ոչ, միևնույն է երաժշտությունը միշտ մեզ հետ է, ամեն ինչի մեջ: Այն գեղեցկացնում է մեր կյանքը, առաջացնում բազմաթիվ էմոցիաները, ծնում գաղափարներ:

Երաժշտության բուժիչ հատկությունները կիրառելու սովորույթը մինչեւ օրս էլ շարունակվում է։ Երաժշտությունն ունի թերապեւտիկ մեծ դեր, որն էլ կիրառվում է հոգեբանության մեջ եւ կազմում է երաժշտական հոգեթերապիայի բաղկացուցիչ մասը։ Հոգեւոր եւ կրոնական երաժշտությունը վերականգնում է մարդու հոգեւոր ներդաշնակությունը, տալիս է հանգստության զգացողություն։ Ուրախ երգ երգելը նպաստում է երկարակեցությանը։ Սակայն ամենամեծ ազդեցությունը մարդու վրա թողնում է Մոցարտի երաժշտությունը, որը երաժշտական ֆենոմեն է, եւ դրա մոգական գաղտնիքը դեռեւս բացահայտված չէ։

Այսօր երաժշտական թերապիան կիրառվում է նաեւ շաքարային դիաբետի բուժման համար, քանի որ հայտնաբերվել է, որ մարդու հոգեվիճակի եւ արյան մեջ շաքարի մակարդակի միջեւ կա սերտ կապ։ Այսինքն՝ փոխելով եւ կարգավորելով սեփական հոգեվիճակը` մարդը կարող է փոխել արյան մեջ շաքարի պարունակությունը։ Այս ամենին հատկապես նպաստում են բնության ձայները` թռչունների դայլայլը, ծովի ալիքների կամ անձրեւի ձայնը։ Երաժշտությունը մեծ ազդեցություն ունի դեռեւս չծնված երեխայի զարգացման վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 26-30 շաբաթական պտուղն արդեն սկսում է արձագանքել ձայներին, երաժշտությանը։

Պարզվել է, որ հղիության ընթացքում, երաժշտություն լսած ծնողի երեխաները ծնվելուց հետո ավելի արագ եւ հեշտությամբ են հաղթահարել շատ խնդիրներ։ Պտուղը երաժշտությանն արձագանքում է սրտի աշխատանքի եւ շարժումների միջոցով։ Բացահայտվել է նաև, որ այն երեխաները, ովքեր հաճախել են երաժշտական դպրոց, ունեն բարձր բանականության գործակից: 6-15 տարեկան երեխաները, ովքեր սովորել են երաժշտական դպրոցում, ունեն բարձր լավ զարգացած խոսքային հիշողություն: Երեխաները այբուբենը, բառերն ու արտահայտությունները ավելի հեշտ մտապահում են երգելով:
No comments :
Post a Comment