Saturday, January 18, 2014

The brain can ‘see’ some things — even in complete darkness/ Ուղեղը կարող է տեսնել որոշ առարկաներ - անգամ բացարձակ մթության մեջ

Spelunkers-մարդիկ` ովքեր ուսումնասիրում են քարանձավները, պեղումներ կատարում այնտեղ, ասել են թե կարող են տեսնել իրենց ձեռքի շարժումը անգամ բացարձակ մթության մեջ:
Գիտությունը ապացուցեց, որ այդ ամենը այդքան էլ հեռու չէ իրականությունից, բանն այն է, որ մեր ուղեղը հաճախ ստեղծում է տեսողական “պատկերներ”:
Դուք ինքներդ կարող եք փորձել և համոզվել դրանում, գնացեք մութ վայր, հետո մթության մեջ շարժեք ձեր ձեռքը հենց ձեր դեմքի առջև: Դուք տեսնում եք այն?
Շատ մարդիկ իրականում տեսնում են: Ուղեղը կառավարում է ձեռքի շարժումը, և այն կարող է դարձնել պատկեր, անգամ ամբողջովին մթության մեջ:

Սովորաբար երբ մարդ հետևում է ինչ-որ շարժվող առարկայի, նրա աչքերը կամաց շարժվում են, որպեսզի հետևեն այդ շարժմանը, այսպիսով հաջորդ փորձի ժամանակ գիտնականները փորձեցին պարզել արդյոք նույնն է կատարվում աչքերի հետ մթության մեջ ձեռքը դանդաղ աջ ու ձախ տանելիս, ու պարզվեց, որ այո տեղի է ունենում այն ինչ տեղի էր ունեցել լույսի առկայությամբ: Այս ամենը նույնպես կառավարվում է ուղեղի կողմից: 

No comments :

Post a Comment

Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru