Ներկայումս գենետիկան բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի
նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության
տարբեր բնագավառներում` կենսաբանության, բժշկության, գյուղատնտեսության մեջ: Գենետիկական
գիտելիքները նպաստում են Երկրի վրա կյանքի ծագման հիմնահարցերի պարզաբանման, էվոլյուցիոն
գործընթացների նյութական հիմքի բացահայտմանը: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունները հիմք հանդիսացան 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի`
մոլեկուլային գենետիկայի զարգացման համար:














