Կենսաբանների կողմից կենդանի օրգանիզմների կառուցվածքային
առանձնահատկությունների ուսումնասիության շնորհիվ`իրական հնարավորություններ են ստեղծվում
շինարարության և ճարտարապետության մեջ դրանք կիրառելու համար: Տարբեր երկներում բազմաթիվ
շինարարություններ կառուցվել և կառուցվում են բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմների
կառուցվածքի նմանությամբ: Դարեր շարունակ մարդիկ մտածել են գտնել նոր ճարտարապետական
ձևեր:
Սկսած Բաբելոնյան աշտարակից և վերջացրած Փարիզի և եվրոպական շատ քաղաքների ճարտարապետական
գլուխգործոցներից, մարդը միշտ փորձել է կառուցել ավելի կատարյալ, հարմարավետ և տարբեր
ոճերով կառույցներ: Ճարտարապետության մեջ բնության կողմից ստեղծված ձևերն օգտագործելու
առաջին փորձերն իրականացրեց իսպանացի ճարտարապետ
Անտոնիո Գաուդին: