Նախաբան
Ինչ որ մեկը քեզ երբևէ անվանել է կեղտոտ առնետ? Միգուցե նրանք
այնքան էլ հեռու չէին իրականությունից? ;)
Կենդանիների վրա կատարվող փորձերի դեմ կա մի տեսակետ, ըստ
որի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիական տարբերությունները այնքան մեծ են, որ կենդանիների
պատասխանը ինչ-որ երևույթի նկատմամբ, կամ բուժմանը, ոչ մի առնչություն չունի տվյալ
երևույթի նկատմամբ մարդկանց պատասխանի հետ: Կարծում եք ճիշտ է?
Զարմանալիորեն մարդիկ և առնետները ավելի շատ իրար նման են
քան տարբեր: Նախ մենք երկուսս էլ կաթնասուն ենք, ծնունդ ենք տալիս նոր սերնդին:
Երկուսս էլ տաքարյուն ենք, և առնետները ուտում են այն ամենը ինչ ուտում ենք մենք…
Ավելի կոնկրետ առնետները և մարդիկ հաճախ հիվանդանում են նույն
հիվանդություններով, որովհետև երկուսն էլ ունեն նույն հիմնական ֆիզիոլոգիան,
նմանատիպ օրգաններ, նմանատիպ մարմնի կառուցվածք: Մենք երկուսս էլ կառավարում ենք մեր
օրգանիզմը օգտագործելով նույն հորմոնները, երկուսս էլ ունենք նյարդային համակարգ,
որը աշխատում է նույն մեխանիզմով, և մենք երկուսս էլ նույն ձևով ենք պատասխանում վարականերին
և վնասվածքներին: Անկասկած փորձերը առնետների և կենդանիների վրա շատ մեծ ներդրում ունեն այժմյան բժշկության զարգացման մեջ:
Ավելի ուշ մանրամասն կխոսենք նրանց նմանությունների մասին:
No comments :
Post a Comment