https://www.youtube.com/watch?v=46Xh7OFkkCE
Wednesday, December 17, 2014
Animated Introduction to Cancer Biology
Ըստ գիտնականների քաղցկեղով հիվանդների մահացության քանակը երկու անգամ գերազանցում է ՁԻԱՀ- ով, մալարիայով և տուբերկուլոզով հիվանդների մահացության քանակին՝ միասին վերցրած: The World Health Organization (WHO) -ի հաշվարկներով, եթե շտապ աշխատանքներ չձեռնարկվեն այս ոլորտում, ապա ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների մահացությունների քանակը 2030 թվ.-ին կաճի մոտավորապես 80%-ով, հատկապես ցածր և միջին զարգացած երկրներում:
Ինչ է քաղցկեղը? Ինչպես է այն առաջանում, որոնք են դրա առաջացման պատճառները? Հոլովակը իհարկե հանրամատչելի ձևով է դա նկարագրում, բայց միևնույն ժամանակ հասկանալի ու մատչելի: Կարծում եմ արժե մի փոքր ավելին իմանալ այդ չարաբաստիկ երևույթի մասին, որից ապահովվագրված չենք ոչ ոքս..
https://www.youtube.com/watch?v=46Xh7OFkkCE
https://www.youtube.com/watch?v=46Xh7OFkkCE
Saturday, December 6, 2014
Ինչու են գիտնականներն օգտագործում առնետներ կենսաբանական տարբեր փորձերում?
Նախաբան
Ինչ որ մեկը քեզ երբևէ անվանել է կեղտոտ առնետ? Միգուցե նրանք
այնքան էլ հեռու չէին իրականությունից? ;)
Կենդանիների վրա կատարվող փորձերի դեմ կա մի տեսակետ, ըստ
որի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիական տարբերությունները այնքան մեծ են, որ կենդանիների
պատասխանը ինչ-որ երևույթի նկատմամբ, կամ բուժմանը, ոչ մի առնչություն չունի տվյալ
երևույթի նկատմամբ մարդկանց պատասխանի հետ: Կարծում եք ճիշտ է?
Զարմանալիորեն մարդիկ և առնետները ավելի շատ իրար նման են
քան տարբեր: Նախ մենք երկուսս էլ կաթնասուն ենք, ծնունդ ենք տալիս նոր սերնդին:
Երկուսս էլ տաքարյուն ենք, և առնետները ուտում են այն ամենը ինչ ուտում ենք մենք…
Ավելի կոնկրետ առնետները և մարդիկ հաճախ հիվանդանում են նույն
հիվանդություններով, որովհետև երկուսն էլ ունեն նույն հիմնական ֆիզիոլոգիան,
նմանատիպ օրգաններ, նմանատիպ մարմնի կառուցվածք: Մենք երկուսս էլ կառավարում ենք մեր
օրգանիզմը օգտագործելով նույն հորմոնները, երկուսս էլ ունենք նյարդային համակարգ,
որը աշխատում է նույն մեխանիզմով, և մենք երկուսս էլ նույն ձևով ենք պատասխանում վարականերին
և վնասվածքներին: Անկասկած փորձերը առնետների և կենդանիների վրա շատ մեծ ներդրում ունեն այժմյան բժշկության զարգացման մեջ:
Ավելի ուշ մանրամասն կխոսենք նրանց նմանությունների մասին:
Subscribe to:
Posts
(
Atom
)
Տեղեկույթ
By SrnBlog.Ru
Բլոգի մասին
Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա ՀովհաննիսյանՀետադարձ կապ
Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com