Գոյություն ունի ծիծաղն ուսումնասիրող գիտություն: Այն կոչվում է գեոտոլոգիա:
ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի իմունիային համակարգը, իջեցնում է զարկերակային ճնշումը, նվազեցնում է սթրեսային հորմոնների արտադրությունը և արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնի` էնդորֆինի քանակը: Ծիծաղը «մաքրում է» թոքերը. երբ մենք ծիծաղում ենք, մենք երկար ու խորը շունչ ենք քաշում, ինչի հետևանքով արյան շրջանառությունը բարելավվում է և թոքերից մեծ քանակությամբ օդ դուրս է գալիս:Ծիծաղն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Գիտնականները փաստում են, որ օրվա մեջ 15 րոպե ծիծաղը փոխարինում է շաբաթական 3 անգամ կես ժամ վարժություն անելուն:
Մեծ է ծիծաղի հատկապես հոգեբանական կողմը: Ծիծաղը մեղմում է վախն ու տագնապը, օգնում ավելի թեթև ընկալել հաճախ հանդիպող տհաճ երևույթները, իրավիճակները:
\
Ծիծաղը ամրացնում է նաև հարաբերությունները: Միասին ծիծաղելու ժամանակ միմյանց միջև կապ է ստեղծվում: Այն մարդիկ, ովքեր հաճախ են ծիծաղում, հիմնականում հանդիսանում են իրենց շրջապատի համախմբողն ու լավ տրամադրություն ստեղծողը, ինպես նաև կարողանում են իրենց կողմ ձգել օտար մարդկանց:
Ըստ հետազոտության` երեխաներն օրվա մեջ ծիծաղում են 300-400 անգամ, իսկ մեծահասակները 15-20:
Գիտնականնները փաստում են, որ ծիծաղը ամրապնդում է դեմքի մկանները և մաշկը դարձնում առողջ ու գեղեցիկ:
Կանայք ավելի հաճախ են ծիծաղում, քան տղամարդիկ:
Ժպիտը վարակիչ է, ժպտա պատահական անցորդին և նա փոխադարձաբար կխատասխանի քեզ: