Ուղեղն արտադրում է դոպամին, երբ ինչ-որ բան մեզ ստիպում է լավ զգալ, ինպես օրինակ հեծանիվով որևէ հնարք կատարելը: Այս «լավ զգացողության» ուժը
օգնում է հասկանալ և բացատրել, թե ինչու են դեռահասները հաճախ դիմում ռիսկի:
Դեռահաս լինելը հեշտ չէ:
Դեռահասության տարիները կարող են դիտարկվել որպես խաղ, որտեղ դու ինքդ ես ընտրում քո արկածային պատմությունը, որտեղ ամեն գայթակղություն տանում է դեպի մի նոր որոշման: Ինչ կլինի, եթե ես այդ բարձր թչիչքը կատարեմ հեծանիվով? Ինչ վատ բան կարող է լինել եթե ես գողություն անեմ? Փորձեմ ծխել? և այլն:
Երիտասարդները պետք է գործեն անվերջ ընտրությունների մեջ: Մի քանի ընտրություններ, ներառյալ ծխելը, գալիս են որոշ հանգամանքներից: Այսպիսով ինչն է դարձնում դեռահասների ուղեղը այդքան բարդ: Ինչն է առաջնոդում դեռահասներին- ավելին քանի մյուս տարիքային խմբերին – շտապ և հարցադրելի որոշումներ կայացնելուն? Դեռահասների ուղեղի դիտարկումների արդյունքում, գինտականները, ովքեր ուսումնասիրում էին ուղեղի զարգացումը սկսել են գտնել պատասխաններ:
Զարգացած դեռահասներ
Եթե դու երբևէ մտածել ես, որ դեռահասների ընտրությունները ամբողջովին իրենց առջև դրված սահմանները ընդարձակելու մասին են, ապա դու ճիշտ ուղու վրա ես: Գիտնականները հավատում են, որ այս հակումը կարևոր և մեծ տեղ է գրավում դեռահասի զարգացման մեջ: Պրոցեսը օգնում է պատրաստել դեռահասներին դեմ առ դեմ կանգնելու և դիմակայելու աշխարհին և նրա բարդություններին: Դա էտապ է, որով բոլոր մարդիկ էլ անցել են- այո, դեռահասները ամենուրեք անցնում են այդ փորձության միջով: Անգամ լաբորատորիայում մկան վրա ընթացող հետազոտումների արդյունքում նկատել են, որ նա նույնպես իր զարգացման ընթացքում անցնում է նմանատիպ էտապ:
Օրինակ, լաբորատորական փորձերը ցույց են տալիս, որ երիտասարդ մուկը մնում է իր մոր հետ, նրան մոտիկ` ապահովության համար: Երբ մուկը մեծանում է, նրանց վարքը նույնպես փոխվում է: «Երբ նրանք սեռահասուն են դառնում, կարծես ասում են – Ես սկսելու եմ հետազոտել թե ինչպես է այս աշխարհը առանց մայրիկի», հեղինակ Բեատրիս Լունա` Պիտսբուրգի համալսարանից: