Դարեր շարունակ ոսկրերը համարվել են անկենդան,
անշարժ հենարան` պատված փափուկ, շարժուն հյուսվածքներով:
Աստիճանաբար անատոմները հասկացան, որ ոսկրը ևս կենդանի հյուսվածք է` իր արյունատար անոթներով ու նյարդերով:
Զարգացավ ոսկրին վերաբերող ուսմունքը, ըստ որի` ոսկրը,
կարծրության շնորհիվ, շրջապատող փափուկ հյուսվածքների հենարանն է:
Երբ մարդը մահանում է, մկաններն արագորեն քայքայվում են: Մնում են միայն մարմնի կմախքը կազմող կարծր և գունատ ոսկրերը, որոնց ամրացած են եղել փափուկ հյուսվածքները: Կմախքը բաղկացած է 206 ոսկրերից: Վաղ ժամանակներում մարդիկ թերևս զարմանում էին, թե ինչու են մահվանից հետո ոսկրներն այդքան երկար պահպանվում: Նրանք մարդու և կենդանիների ոսկորները պահում էին իբրև հաղթանակի ու հզորության խորհրդանիշ, օգտագործում փորագրության, գործիքներ ու զարդեր պատրաստելու համար: Ոսկրերի կարծրությունն ու դիմացկունությունը հնարավորություն էին տալիս մանրամասն ուսումնասիրելու դրանք, իսկ նկարարգրությունները` զետեղելու գրքերում: Հին Հռոմից մինչ Վերածնունդ, կրոնն ու ավանդույթները արգելում էին դիահերձումները: Ինչևէ, մահվանից մի քանի շաբաթ անց ոսկրերը հնարավոր էին ուսումնասիրել, քանի որ գիշանգղներն ու թրթուրներն արագորեն մերկացնում էին դրանք: