Friday, December 14, 2012

Ժամանակի անիվը


Մեր կյանքը ժամանակի անիվի անվերջ ընթացքն է: Պտտվում է այն, իր ետեևից տանելով մի  ամբողջ ժողովուրդ, մի մոլորակ:  Պտտվում է: Պտույտի մեջ կորցնում ես քեզ, մոռանում, որ դու էլ ես պտտվում, մոռանում, որ գոյություն ունի ժամանակ, պտույտ: Ու մոռանալով այս ամենը շարունակում ես պտտվել: Կգա մի օր, երբ այդ պտույտի մեջ մի պահ գլուխդ կսկսի ցավել, քեզ կթվա, որ արդեն շատ ես պտտվել, ու այդ ժամանակ դու կմտածես, քո ժամանակի անիվի ամբողջ անցած ճանապարհի մասին: Կխորհես ու կհասկանաս, որ քո ժամանակի անիվի հետագիծը շրջանագիծ էր, որտեղից սկսել էիր ճամփորդությունդ, այդտեղ էլ ավարտեցիր: Բարի վերադարձ:
Տեղեկույթ

Բլոգի մասին

Ողջույն հարգելի այցելու :) Իմ բլոգում դուք կարող եք գտնել ինֆորմացիա կենսաբանության (մեծ մասամբ գենետիկա, բիոնիկա, անատոմիա, բժշկություն, գիտության նոր հայտնագործություններ և նորարարություններ)։ Ինֆորմացիայի աղբյուր են հանդիսանում բազմաթիվ միջազգային գիտական կայքեր (որոնք նախորոք նշվում է տեքստում): Եթե դուք հետաքրքրված եք բնական գիտություններով, սիրում եք գրել հոդվածներ ապա կարող եք դիմել ինձ և կդառնաք բլոգի անդամներից։ Բլոգի հեղինակ - Սոնա Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հարցերի և առաջարկությունների դեպքում գրեք այս էլ․ հասցեին sona_hovhannisian@yahoo.com

By SrnBlog.Ru